Ուկրաինայի նախագահ Վալադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ ռազմական դաշինքին միանալու Ուկրաինայի ձգտումից՝ ԱՄՆ պատվիրակների հետ Բեռլինում անցկացված հինգ ժամ տևած բանակցությունների ընթացքում, հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ բանակցությունները կշարունակվեն այսօր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը նշել է, որ «զգալի առաջընթաց է գրանցվել»՝ առանց այլ մանրամասներ նշելու:
«Բանակցությունները տևեցին ավելի քան հինգ ժամ, այսօր ավարտվեցին՝ վաղը առավոտյան շարունակելու պայմանավորվածությամբ», - երեկ լրագրողներին ասել է Զելենսկիի խորհրդական Դմիտրո Լիտվինը։