Մատչելիության հղումներ

ԱԷՄԳ վերսկսել է ստուգումները Իրանում, սակայն չունի մուտք դեպի հիմնական միջուկային օբյեկտներ. Գրոսի


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) վերսկսել է ստուգումները Իրանում, սակայն չունի մուտք դեպի հիմնական միջուկային օբյեկտներ, Риа Новости-ի հետ զրույցում հայտնել է գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին:

«Սա ամենակարևոր խնդիրն է, որի հետ մենք ներկայումս բախվում ենք Իրանում», - ասել է Գրոսին՝ հավելելով, - «մեզ թույլատրվում է մտնել միայն այն օբյեկտները, որոնք չեն հարվածվել։ Սա լավ է այն առումով, որ այս օբյեկտները գտնվում են ստուգման ենթակա օբյեկտների համաձայնեցված ցանկում։ Սա կարևոր է մեզ համար։ Բայց, իհարկե, այս մյուս երեք օբյեկտները (Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում) ավելի նշանակալից են, քանի որ դրանք դեռևս պարունակում են միջուկային նյութերի և սարքավորումների զգալի քանակություն, և մենք պետք է վերադառնանք այնտեղ»։

Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում գտնվող Իրանի միջուկային օբյեկտները անցած հունիսին հարձակման էին ենթարկվել Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից։ Իրանը ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցրել էր ռազմական գործողություններից հետո։ Սեպտեմբերին արդեն Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ համաձայնեցրել են Իրանում տեսչական գործունեությունը վերսկսելու գործնական եղանակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG